«Բետիսի» կիսապաշտպան Իսկոյի ապաքինումը վիրահատությունից հետո չի ընթանում այնպես, ինչպես ակնկալում էին։ Ֆուտբոլիստը կրկին ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։
Ֆուտբոլիստը ձախ ոտքի ֆիբուլայի կոտրվածք էր ստացել 2024 թվականի մայիսին, որից հետո վիրահատվել էր։
Ինչպես հայտնում է «Բետիսի» մամուլի ծառայությունը, Իսկոն հետազոտության է ենթարկվել, որի ժամանակ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կոլուսի անբավարար կոնսոլիդացիա և կեղծ հոդի ձևավորում։ Որոշվել է ֆուտբոլիստին կրկին վիրահատել։