«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոսել է գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «բլաուգրանայի» ցուցադրած խաղի մասին։
«Այս պահին ամեն ինչ շատ լավ է ընթանում, Օլմոյի նման նորեկներն արդեն լավ արդյունքներ են ցույց տվել օրերս, ինչպես նաև երիտասարդները, ովքեր արդեն շատ բան են ապացուցել նախամրցաշրջանային մարզումների ժամանակ։
Կարծում եմ՝ Ֆլիկի թիմը բավական բարձր մակարդակի է, որպեսզի պայքարի տիտղոսների համար»,- Պիկեի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ վաստակելով 12 միավոր։ Ֆլիկը գլխավորեց «Բարսելոնան» այս ամառ՝ փոխարինելով Չավիին գլխավոր մարզչի պաշտոնում։