France Football. 2024 թվականի լավագույն ակումբի մրցանակի հավակնորդները

France Football ամսագիրը ներկայացրել է 2024 թվականի լավագույն տղամարդկանց ֆուտբոլային ակումբի մրցանակի հավակնորդներին։

Ցուցակում են հայտնվել հինգ ակումբ․

Դորտմունդի «Բորուսիան», «Ժիրոնան», Լևերկուզենի «Բայերը», Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։

Մրցանակը սահմանվել է 2021 թվականին, և դրա առաջին հաղթողը եղել է «Չելսին»։ Այնուհետև «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ նվաճեց մրցանակը։