France Football. Տարվա լավագույն մարզչի հավակնորդները

France Football-ը հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։

 

1. Խաբի Ալոնսոն, ով «Բայերի» հետ նվաճել է Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը,

2. Կառլո Անչելոտտին, ով Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը,

3. Լուիս դե լա Ֆուենտեն, ով Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է EURO-2024-ում,

4. Ջան Պիերո Գասպերինին, ով «Ատալանտայի» հետ հաղթել է Եվրոպա Լիգան,

5. Պեպ Գվարդիոլան, ով հաղթել է Անգլիայի առաջնությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ;

6. Լիոնել Սկալոնին, ով Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Ամերիկայի գավաթը։

Image

Հիշեցնենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 28-ին կայանալիք «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ։