Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը ցանկացել է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան իր սոցիալական ցանցերում, ռուսական ակումբը մերժում է ստացել ֆուտբոլիստից։
Թուրինյան ակումբն այլևս հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ, ուստի ցանկանում է բաժանվել նրանից, սակայն Կոստիչը դեռ չի կարող իր համար հարմար ակումբ ընտրել։
31-ամյա Կոստիչը «Յուվենտուսի» խաղացող է 2022 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։