ՖԻՖԱ-ն ներկայացրել է Աշխարհի ակումբային առաջնության նոր լոգոտիպը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է նոր Աշխարհի ակումբային առաջնության տարբերանշանի ներկայացմամբ տեսանյութ։

Լոգոտիպը պարունակում է մրցաշարի սկզբնատառերը՝ CWC (Club World Cup)։

2025 թվականի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի գալիք տարվա հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը, կմասնակցեն ներկայացուցիչներ վեց մայրցամաքային կոնֆեդերացիաներից՝ ԱՖԿ (Ասիա), ԿԱՖ (Աֆրիկա), Կոնկակաֆ (Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան), ԿՈՆՄԵԲՈԼ (Հարավային Ամերիկա), ՕՖԿ (Օվկիանիա) և ՈւԵՖԱ (Եվրոպա):

Ներկայումս 32 թիմերից 30-ն արդեն որակավորվել են, ԿՈՆՄԵԲՈԼ-ի լրացուցիչ ակումբը և ընդունող երկրի ներկայացուցիչը կհաստատվեն սահմանված կարգով: