Ֆաբրիցիո Ռոմանո. Մատս Հումելսը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

Պաշտպան Մատս Հումելսը շուտով պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ կկնքվի մեկ տարով։

Հումելսը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո դարձավ ազատ գործակալ՝ նախկինում Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալով 2019 թվականի հուլիսից։

2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։