Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։
Օգոստոսի արդյունքներով մրցանակին հավակնում են երեք մասնագետներ՝ Հանս-Դիտեր Ֆլիկը (Բարսելոնա), Լուիս Գարսիա Պլազան (Ալավես) և Մարսելինոն (Վիլյառեալ)։
«Բարսելոնան» օգոստոսին կայացած բոլոր չորս հանդիպումներում էլ հաղթել է գոլերի ընդհանուր 13։3 տարբերությամբ։