Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան։
Բեքհեմի որդին, ով սեպտեմբերի 1-ին դարձավ 22 տարեկան, որոշել է կենտրոնանալ մոդելային բիզնեսի վրա։
Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Ռոմեոն արդեն պայմանագիր է կնքել Փարիզի առաջատար մոդելային գործակալություններից մեկի հետ։