«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է կատալոնական ակումբում իր հարմարվելու մասին։
«Ես պետք է աշխատեի այնպես, ինչպես բոլորը, քանի որ թիմն արդեն սկսել էր մարզվել, երբ ես միացա «Բարսելոնային»։
Ես ճանաչում եմ ազգային հավաքականի ֆուտբոլիստներից շատերին, ուստի ադապտացիան լավ անցավ»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Օլմոն կատալոնական ակումբին է միացել այս տարվա օգոստոսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։