«Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է իր թիմի հավակնությունների մասին։
«Վերջերս ես դարձա Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կազմում։ Ես դեռ չեմ հոգնել հաղթելուց։ Ցանկանում եմ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել։ Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստները քաղցած են «Բարսելոնայի» հետ նոր տիտղոսներ նվաճելուց»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։
Հիշեցնենք, որ Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Լայպցիգից» 55 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանը վեց տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Օլմոն անցկացրել է երկու հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։