Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և 1998 թվականի Աշխարհի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեին մրցաշրջանի սկզբում ցուցադրած խաղի համար։
«Նա լավ սկսեց մրցաշրջանը, նա գոլ խփեց առաջին խաղում, նա պարզապես դուբլի հեղինակ դարձավ: Եթե խոսենք միայն վիճակագրության մասին, ապա սա հաջողություն է։ Նա այստեղ է, որպեսզի գոլեր խփի:
Բայց Մբապպեն, չնայած գոլերին, երկար ժամանակ միջակ ֆուտբոլ է խաղում։ Արդեն մի քանի ամիս է՝ լինի դա Ֆրանսիայի հավաքականի, ՊՍԺ-ի, թե հիմա «Ռեալի» կազմում։
Նա պետք է կատարելագործվի հարձակվողի իր դերում, ֆիզիկական պատրաստվածության, գլխի հարվածների և տեխնիկական որակների մեջ: Նա ստիպված կլինի առաջադիմել։
Մենք տեսնում ենք նրա տեխնիկական սահմանափակումները: Մենք գիտենք, որ նա տեխնիկապես ամենալավ ֆուտբոլիստների տասնյակում չէ։ Իսկ այսօր նրա գորևծողությունները սահմանափակ են, երբ նրա կողքին կա Վինիսիուսի նման ֆուտբոլիստ»,- Դուգարիի խոսքերն է մեջբերում Mindo Deportivo-ն։