«Գալաթասարայը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Կազեմիրոյի վարձակալության շուրջ։
Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում բրազիլացին սարսափելի անցկացրեց առաջին խաղակեսը՝ թույլ տալով երկու սխալ, որոնք հանգեցրին երկու գոլի և փոխարինվեց ընդմիջմանը:
Մանուել Ուգարտեի հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդ», կարծես թե նշանավորեց Կազեմիրոյի՝ «Յունայթեդի» մեկնարկային կազմում ժամանակի ավարտը, և ըստ լրագրող Ալի Նաչի Կուչուկի՝ բրազիլացին կարող է ընդհանրապես հեռանալ ակումբից, քանի որ «Գալաթասարայը» հետաքրքրված է վարձակալությամբ։