«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է Gala Haber-ը, «կարմիր սատանաները» մտադիր են հնարավորինս արագ բաժանվել 32-ամյա ֆուտբոլիստից։
Ըստ աղբյուրի՝ Կազեմիրոյի ծառայություններն առաջարկվել են «Գալաթասարային»։ Նշվում է, որ եթե Կազեմիրոյի վաճառքը հաջող լինի, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի պայմանագիր կնքել Անդրիեն Ռաբյոյի հետ։
Կազեմիրոն անգլիական գրանդում հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել չորս խաղում և գոլ չի խփել։