«Բավարիան» դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել Խավի Սիմոնսի հետ

Մյունխենի «Բավարիան» դեռևս ցանկանում է պայմանագիր կնքել կիսապաշտպան Խավի Սիմոնսի հետ, ով անցյալ ամառ նախընտրեց վերադառնալ «Լայպցիգ», այլ ոչ թե միանալ Վենսան Կոմպանիի թիմին։

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկին, «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը դեռ հույս ունի, որ Սիմոնսը տեսանելի ապագայում կարող է տեղափոխվեց մյունխենյան թիմ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին։

Նոր մրցաշրջանում հոլանդացին հաջողվել է երկու հանդիպում անցկացնել Գերմանիայի առաջնությունում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։