Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հիասթափված է թիմում իր դիրքից, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա թուրքը դժգոհ է եղել, որ Լա Լիգայի 4-րդ տուրի «Բետիսի» հետ խաղում (2:0) մնացել է պահեստայինների նստարանին և չի տոնել հաղթանակը թիմի հետ։
Այս մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» 4 խաղում 100 րոպե է անցկացրել և արդյունավետ չի գործել։
2023/24 մրցաշրջանում թուրք կիսապաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։