«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է տեղափոխվել սաուդյան «Ալ-Նասր», հայտնում է Corriere dello Sport-ը։
Սաուդյան ակումբը 29-ամյա ֆրանսիացու համար պայմանագիր է պատրաստել՝ մրցաշրջանում 20 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ «Ալ-Նասրը» նախ պետք է վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին։
Ռաբյոն ազատ գործակալի կարգավիճակում է, քանի որ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը ավարտվում էր հունիսի վերջին։ Ռաբյոն թուրինյան թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 212 հանդիպում, դարձել 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։