Աշրաֆ Հակիմին կարող է վերադառնալ Իսպանիա

Մադրիդի «Ռեալը» մտածում է այժմ ֆրանսիական ՊՍԺ-ում հանդես եկող մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիին թիմ վերադարձնելու մասին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Հիշեցնենք, որ Հակիմին «Ռեալի» սան է։ Մարոկկացին 2020 թվականին տեղափոխվեց «Ինտեր»։ Նա ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։

Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանը երեք հանդիպում է անցկացրել, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հակիմիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 մլն եվրո։