Վիլիանը տեղափոխվեց «Օլիմպիակոս»

Հունական «Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարել է բրազիլացի կիսապաշտպան Վիլիան Բորխես դա Սիլվայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Փորձառու ֆուտբոլիստը, որը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 9-ին Ռիբեյրաո Պիրեսում, միացել է հունական գրանդին «Ֆուլհեմի» կազմում Պրեմիեր Լիգայում երկու հաջող մրցաշրջանից հետո:

Վիլիանը սկսել է իր կարիերան բրազիլական «Կորինտիանսում», այնուհետև այն շարունակել Դոնեցկի «Շախտյորում», որտեղ 5,5 տարվա ընթացքում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Այնուհետեւ նա խաղացել է Մախաչկալայի «Անժիում», այնուհետեւ տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», որի հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ հաղթել Եվրոպայի Լիգայի գավաթը։

«Չելսիից» հեռանալուց հետո Վիլիանը խաղացել է «Արսենալում», իսկ հետո վերադարձել է Բրազիլիա, նախքան վերադառնալ Անգլիա, որտեղ անցած մրցաշրջանում հանդես է եկել «Ֆուլհեմում»: