Ռաֆինյա․ «Չէի պատկերացնում, որ կդառնամ «Բարսելոնայի» ավագը»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը խոստովանել է, որ զարմացած է իր նկատմամբ ակումբի ղեկավարության վերաբերմունքից։ Լրատվամիջոցները երկար ժամանակ գրում էին, որ կատալոնական ակումբը ցանկանում է վաճառել բրազիլացուն, սակայն ի վերջո նա դարձավ թիմի ավագներից մեկը։

Նոր մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը արդարացնում է վստահությունը՝ Լա Լիգայի 4 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Ակումբից հեռանալու մասին այս բոլոր հաղորդագրությունները կարդալուց հետո, որ ակումբն ինձ վրա հույս չի դնում, լսելով, թե ինչպես են մամուլը վատ խոսում իմ մասին, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ ես կդառնամ ավագներից մեկը։ Հանդերձարանում մարդիկ ինձ վստահում են։ Դա հուզիչ է և ստիպում է ձեզ ավելի կարևոր զգալ», – ասաց Ռաֆինյան RAC1-ին: