Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ Թոմաս Մյուլերը թերագնահատված ֆուտբոլիստ է

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի մասին, ով վերջերս դարձավ մյունխենյան ակումբի ռեկորդակիրը անցկացրած հանդիպումների քանակով։

– Երբևէ մարզե՞լ եք այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Թոմաս Մյուլերն է:

– Թոմաս Մյուլերի նման այլ ֆուտբոլիստ չկա: Նա «Բավարիայի» և ֆուտբոլի պատմության մեծագույններից մեկն է։ Ոչ միայն նրա բազմաթիվ տիտղոսների պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նա միշտ այնտեղ է, երբ նրա կարիքն ունի իր թիմը:

– Թոմաս Մյուլերը թերագնահատված համաշխարհային աստղ է:

– Ոչ: Աշխարհի ֆուտբոլասերները գիտեն նրա արժեքը խաղադաշտում։ Նա խելացի, անկանխատեսելի ֆուտբոլիստ է, ով միշտ գիտի, թե որտեղ պետք է շարժվել առանց գնդակի և գնդակով»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։