«Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կողմնորոշվել է իր ապագայի հարցում։
Ըստ Il Mattino-ի, վրացի վինգերը որոշել է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ։ Բանակցությունների ընթացքում Կվարացխելիան համաձայնել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2029 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան անցկացրել է չորս հանդիպում, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։