Ջոել Մատիպը կարող է վերադառնալ ԱՊԼ

33-ամյա կամերունցի Ջոել Մատիպը, ով նախորդ մրցաշրջանի վերջում պայմանագրի ավարտից հետո հեռացավ «Լիվերպուլից», կարող է կրկին հայտնվել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է talkSPORT-ը, «Վեսթ Հեմը» դիտարկում է փորձառու պաշտպանի հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու տարբերակը։ «Վեսթ Հեմը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք է բերել պաշտպաններ Մաքս Կիլմանին և Ժան-Կլեր Տոդիբոյին, մինչդեռ ակումբը բաժանվել է մի շարք ֆուտբոլիստններից։

Թիմի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը և Մատիպին տեսնում է որպես փորձառու ֆուտբոլիստի, ով կարող է կայունություն հաղորդել թիմի պաշտպանական գծին։