«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։
«Նա նվիրված է ակումբին։ Երբ Լևանդովսկին լսեց, որ մենք խնդիրներ ունենք ֆինանսական Fair Play-ի հետ և չենք կարող գրանցել ֆուտբոլիստներին, նա ասաց, որ պատրաստ է իջեցնել պայմանագրի ժամկետները՝ ակումբին օգնելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևանդովսկին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության չորս հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։