Ֆիլիպ Կոստիչը մոտ է «Յուվենտուսը» լքելուն

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը չի մտնում գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծրագրերի մեջ։

Սերբ ֆուտբոլիստը չի հասցրել նոր ակումբ գտնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, բայց նա դեռ կարող է մեկնել Թուրքիա, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, 31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ներկայումս հետաքրքրություն է ցուցաբերում «Գալաթասարայը», իսկ «Բեշիքթաշը» նույնպես տեղեկություն է խնդրել հնարավոր գործարքի պայմանների մասին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։