Ֆերմին Լոպեսը վնասվածք է ստացել

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը վնասվածք է ստացել։ Այսպիսով, 21-ամյա Լոպեսը կվերադառնա «Բարսելոնա»։

Ինչպես տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը, Ֆերմինի վնասվածքից հետո Իսպանիայի երիտասարդական հավաքական է հրավիրվել «Բարսելոնայի» մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Պաբլո Տորեն։

Իսպանիայի երիտասարդական հավաքականը սեպտեմբերին երկու հանդիպում կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Իսպանիայի երիտասարդական հավաքականը կմրցի Շոտլանդիայի և Հունգարիայի հետ։