Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն մարզիչն է 1977 թվականից ի վեր

Անգլիացի բծախնդիր վիճակագիրները հաշվարկել են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագը ակումբի վատագույն մարզիչն է սկսած 1977 թվականից: Նրա գլխավորությամբ ակումբն ընդհանուր առմամբ անցկացրել է 118 հանդիպում, որոնցից 33-ում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է։

Պարտության մակարդակը 28% է, և միայն 1977-ին կար մի մարզիչ, որի գործերն էլ ավելի վատ էին՝ Թոմի Դոչերտին 28,5%-ով։ Այս պարտություններից վերջինը տեղի ունեցավ անցած շաբաթավերջին. «Մանչեսթեր Յունայթեդը» 0:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:

Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը ստանձնել է ակումբի ղեկավարությունը 2022 թվականի ամռանը, նա նախկինում աշխատել է հոլանդական «Այաքսի» հետ։