Կառլո Անչելոտտին որոշում է կայացրել Արդա Գյուլերի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ Արդա Գյուլերը այս մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ կստանա։

Ջուդ Բելինգհեմի և Դանի Սեբալյոսի վնասվածքները ստիպել են թուրք կիսապաշտպանին հավատալ, որ նա ավելի հաճախ կլինի թիմի մեկնարկային կազմում։ Բայց «Բետիսի» դեմ խաղում, որտեղ Սեբալյոսը վնասվածք էր ստացել, Գյուլերը փոխարինման դուրս չեկավ։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Գյուլերը հիասթափվել է խաղադաշտից բացակայելու պատճառով։ 19-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ստեղծված իրավիճակից, սակայն Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստի շրջապատը նրան համբերության կոչ են անում։

Լա լիգայի վերջին չորս տուրերում Գյուլերը խաղադաշտում անցկացրել է 98 րոպե։