«Բարսելոնան» փորձել է գնել Անդրե Օնանային

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում էր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Դեկուն ցանկացել է դարպասապահի հետ պայմանագիր կնքել ամռանը, սակայն ֆինանսական միջոցներով սահմանափակ է եղել։

Հիշեցնենք, որ 28-ամյա Օնանան «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է դարձել 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 հանդիպման, որոնցից 14-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։