Անխել դի Մարիա․ «Ամենավատ մարզիչը Լուի վան Գալն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան կոշտ հայտարարություն է արել իր նախկին մարզիչ Լուի վան Գալի հասցեին։

«Ամենավատ մարզիչը Լուի վան Գալն է, ում հետ երբևէ աշխատել եմ։ Ես դրանում կասկած չունեմ, եթե ​​որևէ մեկը կասկածներ ունի, ես հենց հիմա կմանրամասնեմ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականին Մադրիդի «Ռեալից» 50 միլիոն եվրոյի դիմաց։