Անդրե Օնանան կարող էր հայտնվել իսպանական գրանդում

Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Բարսելոնայի» ներկայիս մարզական տնօրեն Դեկուն ցանկանում էր պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դեկուն ամռանը փորձել է պայմանագիր կնքել դարպասապահի հետ, սակայն ֆինանսական սահմանափակումները նրան թույլ չեն տվել դա անել։

Հիշեցնենք, որ 28-ամյա Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, որոնցից 14-ում դարպասն անառիկ է պահել։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ 

Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: