«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն կիսվել է իր մտքերով իր թիմակից Լամին Յամալի տաղանդի մասին։
17-ամյա եզրային հարձակվողը առանցքային դեր է խաղում «Բլաուգրանայի» հարձակման մեջ. այս մրցաշրջանում նա 4 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Մինչ ակումբային մրցաշրջանի մեկնարկը հրաշամանուկը հաղթեց Եվրոպայի առաջնությունում և ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
«Ես զարմացած չեմ Յամալի հաջողություններով։ Երկու տարի առաջ եղբորս ասացի, որ Լամինը շուտով կմտնի «Բարսելոնայի» հիմնական թիմ։
Ես չորս տարով մեծ եմ Յամալից, բայց դեռ ընդամենը 20 տարեկան եմ։ Նա շատ երիտասարդ է, բայց արդեն խաղում է վետերանի պես։ Նրա տարիքում դա անելն անհավանական բան է»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: