Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն առաջարկ է ստացել իտալական մեկ այլ ակումբից։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Միլանը» ցանկանում էր պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստն մերժել է առաջարկը։
Հիշեցնենք, որ ամռանը Ռաբյոն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Յուվենտուսից» և դեռ չի կարողանում նոր թիմ գտնել։
Կիսապաշտպանը նախկինում առաջարկ էր ստացել «Գալաթասարայից», սակայն հրաժարվել էր տեղափոխվել Թուրքիա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբյոն նախընտրում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, որտեղ ֆուտբոլիստին վերջին տարիներին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»։