🎥 Լուիս Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց մամուլի ասուլիսում՝ զսպելով արցունքները։

Նա սեպտեմբերի 7-ին կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Պարագվայի դեմ հանդիպմանը։

Սուարեսը Ուրուգվայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա 142 խաղում խփել է 69 գոլ։

Ուրուգվայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը հաղթել է Ամերիկայի 2011 թվականի գավաթը։