Կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 3-րդ տուրի խաղում ջախջախիչ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Խաղը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվեց 3:0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Գոլից հետո նա տոնեց Սթիվեն Ջերարդի հայտնի ոճով «Օլդ Թրաֆորդում»: Սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Ջերարդն ավելի ուշ արձագանքել է Թրենտի տոնակատարությանը սոցիալական ցանցերում: