Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը դուրս է մնացել մադրիդյան ակումբի շարքից:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղից հետո (2:0) 28-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է 3-րդ աստիճանի կոճի սալջարդ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը բաց կթողնի 6-ից 8 շաբաթ։