«Ինտերի» առաջատարը վիրահատության է ենթարկվել

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան սեպտեմբերի 2-ին բարեհաջող վիրահատվել է Միլանի արվարձանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը սինուսիտի (քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում) պատճառով վիրահատության է ենթարկվել։ Նշվում է, որ ֆուտբոլիստին մի քանի օր հանգիստ կպահանջվի հաջորդ շաբաթ թիմի հետ մարզումները վերսկսելուց առաջ:

Նոր մրցաշրջանում Բարելան մասնակցել է Ա Սերիայի բոլոր երեք մեկնարկային հանդիպումներին՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։