Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել և սեպտեմբերին չի խաղա Ֆրանսիայի հավաքականում:
Մադրիդի «Ռեալի» պաշտպանը Կիլիան Մբապպեի ու Օրելիեն Չուամենիի հետ մեկնել է ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին, սակայն ստիպված է եղել վերադառնալ Մադրիդ։ Ֆրանսիացի բժիշկները պարզել են, որ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի սրունքի մկանները ծանրաբեռնված են եղել, վնասվածքի բնույթի մասին ավելի ճշգրիտ տեղեկատվություն պետք է հայտնվի վաղը՝ Մադրիդի «Ռեալի» բազայում հետազոտությունից հետո:
Երեկ «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ (2:0) ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 65 րոպե, որից հետո նրան փոխարինել է Ֆրան Գարսիան։