«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն թիմի կազմում իր դեբյուտային հանդիպումից հետո կիսվել է իր հույզերով։
Այդ խաղում 90+2-րդ րոպեին Լուկակուն հավասարեցրեց հաշիվը։
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այս ակումբում, այս երկրպագուների և նաև այն տղաների համար, ովքեր ինձ այդքան ջերմ ընդունելություն են ցուցաբերել: Մենք քրտնաջան աշխատեցինք, և այն ջանքերը, որ ներդրել էինք մարզումների համար, արդյունք տվեցին:
Իմ նորամուտի խաղերում ես սովորություն եմ ձեռք բերել գոլ խփել, բայց ամենակարևորն այն է, որ մեր թիմը հաղթեց: Ես երջանիկ եմ, բայց հիմա մենք պետք է աշխատենք և շարունակենք հաղթել»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։