«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շնորհավորել է Մյունխենի «Բավարիայի» իր նախկին թիմակից Թոմաս Մյուլերին ռեկորդի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ գերմանացին երեկ թիմի կազմում անցկացրել է 710 հանդիպում։ Նա ամենաշատ հանդիպումներն է անցկացրել գերմանական գրանդում։
«Թոմասը գրավեց ինձ որպես հարձակման գծի խաղընկեր: Նա իդեալական ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ նրա խելացիությունը հիմք կհանդիսանա, որպեսզի նա իր կյանքը կապի «Բավարիայի» հետ կարիերայի ավարտից հետո», – Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Մյուլերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։