«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի 27-ամյա վինգեր Ռաֆինյան «Վալյադոլիդի» հետ Լա Լիգայի 4-րդ տուրի խաղում (7:0) կրկնել է 32-ամյա հարձակվող Նեյմարի ռեկորդը ։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով Sholy Nation Sports սպորտային մեդիա ընկերությանը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարն ու Ռաֆինյան միակ բրազիլացիներն են, ովքեր այս դարում «Բարսելոնայի» կազմում հեթ-տրիկ և գոլային փոխանցում են կատարել Լա Լիգայի խաղում: