Էրիկ տեն Հագը հակառեկորդ է սահմանել

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» հետ և պարտվեց՝ 0:3 հաշվով:

Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հակառեկորդը սահմանեց ակումբի մարզիչների շրջանում:

Տեն Հեգը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին մարզիչը, ով երկու անգամ պարտվեց Պրեմիեր Լիգայի մեկնարկային երեք խաղերից երկուսում:

Պրեմիեր Լիգայի երեք տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է երեք միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։