Բարձրագույն լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է, սակայն ակումբների՝ կազմերն ուժեղացնելու աշխատանքը չի դադարում։ Ակումբներն այժմ աշխատում են ապագա տրանսֆերային պատուհանների նպատակների վրա։ Ինչպես հայտնում է Mirror-ը, «Լիվերպուլի» հաջորդ ամառվա թիրախում է «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին:
«Նյուքասլը» փորձել է ձեռք բերել Գեհիին այս ամառ: «Կաչաղակները» մեծ գումարներ էին առաջարկում, սակայն «Քրիսթալ Փելասը» կարողացավ պահել իր լավագույններից մեկին։
Հավելենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 24-ամյա Մարկ Գեհիին գնահատում են 38 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: