Կիլիան Մբապպե․ «Կրիշտիանու Ռոնալդուն իմ կուռքն է, բայց չեմ ուզում նմանվել նրան»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն նշել է, որ ճնշում չի զգում այն ​​պատճառով, որ իրեն համեմատում են ակումբի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Բետիսի» հետ խաղում (2:0) Մբապեն դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով իր առաջին գոլերը Լա Լիգայում։

«Ես ճնշում չեմ զգում Կրիշտիանուի հետնորդը լինելու համար։ Չեմ մտածում Կրիշտիանուի մասին՝ նրա հանդեպ ունեցած ամենայն հարգանքով։

Կրիշտիանուն իմ կուռքն է։ Բայց, ոչ, ես չեմ ուզում հետևել ինչ-որ բանի, չեմ ուզում այս ճնշումը։ Ես ուզում եմ լինել Կիլիանը: Ես միայն ճնշում եմ զգում թիմին հարմարվելու համար»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։