«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող էր կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «Լիվերպուլը» 25-ամյա ֆուտբոլիստին գրեթե ձեռք էր բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիական ակումբը հրաժարվել է ձեռք բերելու մտքից՝ նրա բարձր աշխատավարձի պահանջների պատճառով։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ վերջին տրանսֆերային պատուհանում Օսիմհենը մոտ էր Լոնդոնի «Չելսի» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվելուն։ Օսիմհենն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել: