Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նրա խոսքով՝ վերջին տասնամյակում ակումբը դարձել է ֆուտբոլիստների գերեզմանատուն։
««Մանչեսթեր Յունայթեդի» ամենամեծ խնդիրն այն է, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներն այժմ չունեն ակումբ գալու մոտիվացիա: «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 10 տարիների ընթացքում դարձել է ֆուտբոլիստների գերեզմանատուն»,- ասել է Նևիլը։
Նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական մարզադաշտում պարտվել էր «Լիվերպուլին»: Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով՝ հօգուտ մերսիսայդցիների։