Հարի Քեյնը գոլ է խփել Բունդեսլիգայում իր բոլոր 17 մրցակիցներին

Սեպտեմբերի 1-ին «Բավարիան» Բունդեսլիգայի 2-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր «Ֆրայբուրգին» և 2։0 հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման առաջին գոլը խփեց «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, ով խաղի 38-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։

Ըստ Opta-ի՝ Քեյնը գոլ է խփել բոլոր 17 թիմերի դեմ, որոնց դեմ խաղացել է Բունդեսլիգայում: Բունդեսլիգայի պատմության մեջ միայն Միրոսլավ Կլոզեն է ավելի շատ գոլ խփել իր հանդիպած մրցակիցներին՝ 28: