«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ում մրցաշրջանի մեկնարկի մասին։ Երեք տուրից հետո մանկունիացիները վաստակել են 3 միավոր եւ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։
«Ես Հարրի Փոթերը չեմ։ Պետք է դա խոստովանել։
Երեք ֆուտբոլիստներ առաջին անգամ խաղացին այս մրցաշրջանում: Մանուել Ուգարտեն ոչ մի րոպե չի խաղացել. նա պետք է մարզավիճակ ձեռք բերի: Համոզված եմ, որ նա օգուտ կբերի թիմին: Սա կտևի մի քանի շաբաթ, գուցե նույնիսկ մեկ ամիս: Նույնը տեղի է ունենում շատերի հետ:
Կարծիք կա, որ թիմն արդեն երկու տարի է նույն սխալներն է անում։ Ես այլ տեսլական ունեմ։ Հակառակ դեպքում մենք չէինք նվաճի գավաթներ կամ չէինք հաղթի ավելի լուրջ մրցակիցների։ Այսօր ես չեմ ուզում խոսել դրական կողմերի մասին, սա ցավալի պարտություն է մեր և մեր երկրպագուների համար»։