Դեկուն մի քանի ակումբների առաջարկել է գնել Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն փորձել է արագացնել Ֆրենկի դե Յոնգի վաճառքը: Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։

«Կապտանռնագույններին» անհրաժեշտ էր վաճառել մի քանի թանկարժեք խաղացողների, որպեսզի ազատվեն տրանսֆերային շուկայում ֆինանսական սահմանափակումներից: Նշվում է, որ հոլանդացին եղել է այդ խաղացողների թվում։

Դեկուն կիսապաշտպանի ծառայությունները առաջարկել է մի շարք եվրոպական ակումբների, սակայն ինքը՝ դե Յոնգը, կտրականապես հրաժարվել է որևէ տեղ գնալ։  Ֆրենկիի նկատմամբ միայն լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը»:

27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել՝ նա շարունակում է ապաքինվել ապրիլին ստացած վնասվածքից։