Կրիշտիանու Ռոնալդուն հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական սեպտեմբերյան խաղերին

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականի հայտը սեպտեմբեր ամսին Ազգերի Լիգայի Խորվաթիայի և Շոտլանդիայի դեմ խաղերին մասնակցելու համար։

25 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում ընդգրկվել է նաև «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։